ՍԱՂՄՈՍՆԵՐ 96:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լույս ծագեց արդարների համար, Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ, |
Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։
Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։
Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։
Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։
Դրա համար թող ուրախ լինի երկինքը և բոլոր նրանք, որ բնակվում են նրա մեջ. վա՜յ ձեզ, երկի՛ր և ծո՛վ, որովհետև ձեր մեջ ընկավ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու։