ՍԱՂՄՈՍՆԵՐ 95:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց, Հաստատեց աշխարհը, որ չսասանվի, Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները», |
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորվենք քո ճանապարհներից, ո՛վ Տեր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սեր քո ծառաների, դարձի՛ր ի սեր քո ժողովրդի, որ քո ժառանգությունն է։
Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։
Դրա համար էլ այսպես է ասում Աստված՝ Զորությունների Տերը. «Ահավասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց և պիտի փորձեմ նրանց, որովհետև չարությունների պատճառով ուրիշ ինչպե՞ս վարվեմ իմ ժողովրդի դստեր հետ։
Տերը, խիստ զայրանալով Իսրայելի որդիների վրա, քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ մեռավ Տիրոջ առաջ չարիք գործող ամբողջ սերունդը։
Նա է, որ դուրս հանեց նրանց՝ հրաշքներ ու զարմանահրաշ նշաններ անելով եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարի շարունակ։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսվա առաջին օրը Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն նրանց վերաբերյալ։
Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։