Նա ասաց նրանց. «Լսե՛ք, ղևտացինե՛ր, այսուհետև սրբվե՛ք ու սրբե՛ք Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու տունը և պղծությունները դո՛ւրս հանեք սրբարաններից։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 93:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ժողովրդին, Տե՛ր, խոնարհ դարձրին Եվ չարչարեցին քո ժառանգությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։ |
Նա ասաց նրանց. «Լսե՛ք, ղևտացինե՛ր, այսուհետև սրբվե՛ք ու սրբե՛ք Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու տունը և պղծությունները դո՛ւրս հանեք սրբարաններից։
Գովաբանում եմ քեզ, Տե՜ր, որովհետև ընդունեցիր ինձ Եվ չթողեցիր, որ թշնամիներս ուրախանան վրաս։
Մաքուր ոսկուց թիթեղ կպատրաստես և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, “Ընծայված Տիրոջը” կփորագրես։
Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
«Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։