ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դու միայն քո աչքերով կնայես Եվ մեղավորների հատուցումը կտեսնես, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ, |
Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։
Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։
Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-
Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։
Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե Իսրայելի տան ծերերն ինչե՛ր են անում այստեղ՝ խավարի մեջ, յուրաքանչյուրը ծածուկ, իր սենյակում։ Նրանք ասում են, թե Տերը լքել է և չի նայում երկրին»։
և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։
և երբ իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, իր գործած մեղքի համար թող ընծա մատուցի այծերից էգ և արատ չունեցող մի ուլ։
Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։