Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։ |
Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։
Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։
Դրա համար ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում, թե նրանց ինձնից հեռու եմ վանելու ազգերի մեջ, ցրելու եմ ողջ երկրով մեկ, սակայն նրանց համար մի փոքր սրբարան եմ լինելու այն գավառներում, որտեղ մտնելու են”։
Ի սկզբանե մի՞թե դու չես Տերը՝ մեր Աստվածը. չենք մեռնի. Տե՛ր, նրան դրեցիր դատաստանի և ստեղծեցիր ինձ՝ հանդիմանելու նրա խաղը։
Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝
Աստծու իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջևից թող հալածի թշնամուն և ասի՝ կորի՛ր։
Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։