Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։
Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։
Անարգեցիք աղքատի խորհուրդը, Բայց Տերն է նրա հույսը։
Քո տված փրկությամբ մեծ եղավ նրա փառքը. Նրան տվեցիր փառք և պարծանք։
Որքա՜ն առատացրիր քո ողորմությունը, ո՛վ Աստված, Ուստի մարդկանց որդիները թևերիդ հովանուն պիտի հուսան,
Քո տան առատությունից պիտի արբենան, Եվ նրանց պիտի ըմպել տաս քո փափկության ակունքներից։
Ես եղա այն մարդու պես, որ չի լսում Եվ խոսքեր չունի իր բերանում։
Որպեսզի չլսի ճարտար թովչի ձայնը Եվ դեղ չառնի իմաստուն դեղատուից։
Ով անզգամություն է սերմանում, չարիք է հնձելու և ըստ իր գործերի պատիժ է կրելու։
Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,