Դու ես պարծանքը մեր զորության, Եվ քո կամքով մեր եղջյուրը բարձր պիտի լինի։
Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։
Ողջ սրտով քեզ խնդրեցի. Մի՛ մերժիր ինձ քո պատվիրաններից։
Քո խոսքերը սրտումս թաքցրի, Որ չմեղանչեմ քո դեմ։
Ուրա՛խ եղեք և ցնծացե՛ք Տիրոջով, ո՜վ արդարներ, Պարծեցե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։
Ինձանից հեռացրո՛ւ իմ տանջանքները, Որովհետև քո ձեռքի զորությունից ես նվաղեցի։
Փառավորված է Աստված իր սրբերի խորհրդում, Մեծ և ահավոր է իր շուրջը եղողների վրա։