Դու ստեղծեցիր հյուսիսն ու հարավը, Թաբորն ու Հերմոնը պիտի ցնծան քո անվամբ։
Բայց ես քեզ եմ աղաղակում, ո՜վ Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։
մինչև այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խավարչտին ու մթին,
երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։
Քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, թող չամաչեմ հավիտյան. Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ։
Հոգածո՛ւ եղիր աղոթքիս ձայնին, Թագավո՛ր իմ, Աստվա՜ծ իմ։ Աղաչում եմ քեզ, Տե՜ր,
Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,
և դու լսեցիր իմ ձայնը։ Քո անունն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատությո՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։
Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։