Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 85:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղոթք Դավթի Տե՛ր, խոնարհի՛ր ականջդ և լսի՛ր ինձ, Որովհետև աղքատ և անտուն եմ ես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տե՛ր, դու հավանեցիր քո երկիրը, Հակոբին վերադարձրիր գերությունից։ |
Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։
Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։
Որ իրենց հույսն Աստծու վրա դնեն Եվ չմոռանան գործերն Աստծու։ Հետևելով պիտի հետևեն նրա պատվիրաններին
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերյալներին, պիտի կրկնեն այս խոսքը. “Օրհնյա՜լ է Տերն իր արդար ու սուրբ լեռան վրա”։
Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։
Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։
Դրա համար այսպես է ասում Տերը. “Կդառնամ դեպի Երուսաղեմը գթությամբ, և իմ տունը վերստին կշինվի,- ասում է Ամենակալ Տերը. վերստին սահման կգծվի Երուսաղեմի համար”»։