Արքան Սադովկին ասաց. «Աստծու տապանակը հե՛տ տար քաղաք և դի՛ր իր տեղը։ Եթե Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ հետ կդարձնի և ինձ տեսնել կտա այն և նրա վայելչությունը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 84:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ներեցիր ժողովրդիդ անիրավությունը, Ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծիտն էլ տուն գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն՝ քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ |
Արքան Սադովկին ասաց. «Աստծու տապանակը հե՛տ տար քաղաք և դի՛ր իր տեղը։ Եթե Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ հետ կդարձնի և ինձ տեսնել կտա այն և նրա վայելչությունը։
Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։
Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։
Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։