ՍԱՂՄՈՍՆԵՐ 83:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի ճնճղուկն իր բույնը գտավ, տատրակը՝ իր բույնը, Որտեղ իր ձագերը պիտի դնի։ Քո սեղանը, Տե՛ր զորությունների, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասում են. «Եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն, և այլևս չհիշվի Իսրայելի անունը»։ |
Արդ, եկեք մի միջոց գտնենք, որպեսզի չլինի թե երբ նրանք բազմանան, և երբ մենք պատերազմի մեջ մտնենք, նրանք միանան թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս ելնեն այս երկրից»։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
«Եթե իմ աչքի առաջ այս օրենքները դադարեն գործելուց, ապա Իսրայելի ազգն էլ,- ասում է Տերը,- իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»։
Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը սրտիդ մեջ խորհուրդներ են առաջանալու, չար մտածումներ ես ունենալու
Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չքարոզեն»։