Տերը՝ մեր Աստված, ողորմություն և ճշմարտություն է սիրում։ Նա շնորհք և փառք պիտի տա։ Տերն իր ողորմությունը չի պակասեցնի նրանցից, Ովքեր անբծությամբ են ընթանում։
Բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին։ Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, և մադիանացիներին հալածեցին, իսկ Օրեբի և Զեբի գլուխները Հորդանան գետի այն կողմից բերեցին Գեդեոնին։
Զեբեեն և Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց և դու ի՛նքդ զարկիր մեզ, որովհետև մարդու ուժն իրեն համեմատ կլինի»։ Գեդեոնը վեր կացավ, սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի վզերից մանյակներն առավ։