Իսրայելի՝ իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակվի և այլևս հոգս չունենա, որպեսզի անօրեն մարդիկ առաջվա պես չնվաստացնեն նրան,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 80:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կվկայեմ քեզ. Եվ Իսրայե՛լ, թե լսես ինձ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։ |
Իսրայելի՝ իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակվի և այլևս հոգս չունենա, որպեսզի անօրեն մարդիկ առաջվա պես չնվաստացնեն նրան,
Հովաբը Իսրայելի ժողովրդի մարդահամարի տվյալները հանձնեց Դավթին։ Ամբողջ Իսրայելում սուր գործածելու ունակ մեկ միլիոն հարյուր հազար մարդ կար, իսկ Հուդայում՝ չորս հարյուր հիսուն հազար մարդ։
Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։
Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։
Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի և ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մեջ, նաև հնձան փորեցի այնտեղ և սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։
Տնկեցիր նրանց, և նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տվեցին։ Դու, Տե՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց երիկամներից։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց և նրանց՝ ամորհացիների տասներկու թագավորներին քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով արվեց այդ։