Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մեր հարևանների և մեր դրացիների համար Նախատինք ու ծաղրուծանակ դարձանք մենք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:4
17 Խաչաձեւ Հղումներ  

ինչ որ իմաստուններն են ասում, ինչ որ չեն թաքցրել նրանց հայրերը։


Լսի՛ր, Տե՜ր, իմ ձայնը, որովհետև քեզ դիմեցի, Ողորմի՛ր և լսի՛ր ինձ,


Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Եվ տե՛ս իմ նվաստացումն իմ թշնամիներից։


Եվ եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ “Ի՞նչ է այս ծեսը”,


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Այդ օրը քո որդուն կպատմես, թե ի՛նչ է արել Տերը՝ Աստված, Եգիպտոսից ելնելիս։


Այլ ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպես ես այժմ։ Այսուհետև մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարության մասին,


Պատմե՛ք սա ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, և նրանց որդիները՝ ուրիշ սերնդի։


Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։


«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,


Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։