3 Նրանց արյունը ջրի նման թափեցին Երուսաղեմի շուրջը, Եվ չկար մեկը, որ թաղեր նրանց։
3 Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։
Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության. օրհնություն սիրելիի համար
Ոչ ոք չի կարող ուրիշի պարտքը վճարել Եվ ոչ էլ իր պարտքը՝ Աստծուն։
Այդ օրը քո որդուն կպատմես, թե ի՛նչ է արել Տերը՝ Աստված, Եգիպտոսից ելնելիս։
որպեսզի դուք պատմեք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թե ինչպե՛ս վարվեցի եգիպտացիների հետ և ի՛նչ հրաշքներ գործեցի, որպեսզի ճանաչեք, որ ես եմ Տերը»։
Ահա այս ամենը տեսել է իմ աչքը, և լսել իմ ականջը։
Նրանց հոգին դուրս պիտի գա, և նրանք կրկին հող պիտի դառնան, Եվ այդ օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան։
Այլ ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպես ես այժմ։ Այսուհետև մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարության մասին,