Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 77:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց Եվ գիշերն ամբողջ՝ հրեղեն լույսով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ես Աստվածը, որ հրաշք է գործում. դու ցույց տվեցիր քո զորությունը ժողովուրդների մեջ։ |
Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։
Բայց իրենց նենգության համար տարագիր կանես նրանց, Կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։
Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,
Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։