Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 74:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև արդար դատաստանը Ո՛չ արևելքից է գալու և ո՛չ արևմուտքից, Ո՛չ անապատից և ո՛չ լեռներից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կրակ գցեցին քո սրբարանի մեջ, գետին տապալելով պղծեցին քո անվան բնակարանը։ |
Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,
այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղեմի պարիսպը և նրա մեջ եղած ապարանքները հրո ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամեն մի գեղեցիկ անոթ։
Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։
կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,
Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։
Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։
Ձեր քաղաքներն ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր տաճարները և ձեր զոհերի անուշ բույրն այլևս չպիտի հոտոտեմ։
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։