Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 72:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Խորհեցին ու խոսեցին չարությամբ Եվ բարձրագոչ ապիրատություն խոսեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 72:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ բնակիչներ ուներ, որոնք ուտում էին, խմում և ուրախանում։ Սողոմոնն իշխում էր այն բոլոր թագավորների վրա, որոնք գտնվում էին այլազգիների երկրի գետից [Եփրատ] մինչև Եգիպտոսի սահմանները։ Նրանք բերում էին ընծաներ ու ծառայում նրան մինչև նրա կյանքի վերջը։


Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։


Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից, Բերանդ բա՛ց, և ես կլցնեմ այն։


Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։


Եվ կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները՝ Երուսաղեմից. կփշրվի պատերազմող աղեղը, և ազգերի միջից՝ բազմությունն ու խաղաղությունը. կտիրի ջրերին՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։