Հովիդայեի որդի Բանեան, պատասխան տալով արքային, ասաց. «Թող այդպես լինի, թող Տերը՝ Աստված, իմ տեր արքայի խոսքը հաստատի։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 72:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։ |
Հովիդայեի որդի Բանեան, պատասխան տալով արքային, ասաց. «Թող այդպես լինի, թող Տերը՝ Աստված, իմ տեր արքայի խոսքը հաստատի։
Ղևտացիներ Հեսուն և Կադմիելն ասացին. «Եղբայրնե՛ր, հավիտյանս հավիտենից օրհնեցե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և թող օրհնյալ լինի Տիրոջ փառքը, ավելի բարձր, քան ամեն մի օրհնություն և գոհություն»։ Եզրասն սկսեց օրհնել Տիրոջը՝ Աստծուն,
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
«Արդարև, թող այդպես անի Տերը. թող հաստատի քո խոսքը, որ մարգարեացար այս տան սպասքը և բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Նզովքի ջուրը թող լցվի քո որովայնը, ուռեցնի քո որովայնը և քայքայի քո զիստերը”։ Կինը թող պատասխանի. “Թող լինի, թող լինի”։
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։
Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանց մեջ եղած ամեն ինչ ասում էին. «Օրհնություն, պատիվ, փառք և զորություն աթոռի վրա նստողին ու Գառանը հավիտյանս հավիտենից»։