Ալելուիա Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, Որովհետև բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն, Աստվա՛ծ, Բոլոր ժողովուրդները պիտի խոստովանեն քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։ |
Ալելուիա Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, Որովհետև բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։