Անօրենություն ծրագրեցին, Պատրաստ եղան գործելու։ Մարդու սիրտը անքննելի է, նրա միտքը՝ նույնպես։
Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։
Ցնցվեց ու դողաց երկիրը, Լեռների հիմքերը սասանվեցին ու խախտվեցին, Քանզի Աստված բարկացավ նրանց վրա։
Դպրապետին՝ լուսածագին։ Սաղմոս Դավթի
Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։
Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, Թող նրանց խորհուրդները կործանվեն։ Իրենց ամբարշտությունների պատճառով Մերժի՛ր նրանց, Որովհետև քեզ դառնացրին։
Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր
Մինչև ե՞րբ բոլորդ պիտի հարձակվեք մարդու վրա՝ Սպանելու ծռած պատի և կոտրած ցանկապատի պես։
Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է,
Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։