Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ համբերությունը։
Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։
Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։
Ես ձայն տվեցի քեզ, Տե՛ր, Քանի որ միայն դու կլսես ինձ, Աստվա՛ծ. Դեպի ի՛նձ խոնարհեցրու ունկդ Եվ լսի՛ր իմ խոսքերը։
Սրբերի մեջ ես ապրում դու Եվ գովերգվում Իսրայելում։
Դեպի քեզ իրենց ձայնը բարձրացրին և ապրեցին, Քեզ հուսացին և չամաչեցին։
Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել