ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օտար եղան մեղավորներն իրենց մոր արգանդից սկսած, Մոլորվեցին արգանդից և սուտ խոսեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։ |
Քո ձեռքը վերացրեց հեթանոսներին Եվ նրանց փոխարեն հաստատեց մեր հայրերին։ Չարչարեցիր ժողովուրդներին և դուրս հանեցիր նրանց.
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
Տե՛ր Զորությունների, Աստվա՛ծ Իսրայելի։ Նայի՛ր և պատժի՛ր բոլոր հեթանոսներին Եվ մի՛ ողորմիր անօրենություն գործողներին։ Հանգիստ
Չար ծնունդի ատամները սուսեր են, ժանիքները՝ դանակներ՝ երկրի խոնարհներին և խեղճ մարդկանց մաշելու և ուտելու համար։
Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։
Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։
Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։