ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ գազանների միջից հոգիս ազատեց, Քանզի ննջում էի ես խռովված։ Քանզի զենք և նետ են մարդկանց որդիների համար իրենց ատամները, Իսկ նրանց լեզուները՝ սուր սուսեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։ |
Հոգիս հույժ խռովվեց ինքն իր մեջ, Դրա համար քեզ հիշեցի Հորդանանի երկրից Եվ Հերմոնի փոքր լեռից։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։
Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»։
և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։
Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին, քեզ կնության եմ տալու, միայն թե դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ պատերազմները վարի՛ր»։ Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքը նրա դեմ չլինի, այլ թող այլազգիների ձեռքը նրան հարվածի»։
Սավուղը մտածեց. «Նրան կնության տամ, որ նրա համար որոգայթ դառնա»։ Եվ այլազգիների ձեռքը Սավուղի վրա էր։ Այդպիսով Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Այսօր դու ինձ փեսա կդառնաս»։
Եվ Սավուղը Հովնաթանի վրա բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Հովնաթանը, իմանալով, որ հայրը Դավթին սպանելու չար որոշում է կայացրել,
Եթե ասի՝ “Լավ է”, ապա քո ծառայի համար խաղաղություն է, իսկ եթե խիստ պատասխան տա, իմացի՛ր, որ նա չար գործ է նյութել։