Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 22:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 22:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.


Աստվա՛ծ, մերժեցիր և ավերեցիր մեզ, Բարկացար, բայց պիտի գթաս մեզ։


Ուրեմն մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք,


Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


նրանց հետ նաև նրանք, ովքեր խոսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց հանդիմանողներին արգելք էին լինում և անարդարությամբ շեղում իրավունքը։


Որպեսզի չլսի ճարտար թովչի ձայնը Եվ դեղ չառնի իմաստուն դեղատուից։


Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր։ Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։


Իսկ փարիսեցիները դուրս եկան և խորհրդակցեցին նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։


Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ