Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին, քեզ կնության եմ տալու, միայն թե դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ պատերազմները վարի՛ր»։ Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքը նրա դեմ չլինի, այլ թող այլազգիների ձեռքը նրան հարվածի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջիկ Մերոբին քեզ կնության կտամ, միայն թե դու ինձ համար քա՛ջ եղիր և վարի՛ր Տիրոջ պատերազմները»։ Քանզի Սավուղն ինքն իրեն ասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17
22 Խաչաձեւ Հղումներ  

Նամակում գրված էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թեժ տեղերը, իսկ դուք հե՛տ քաշվեք նրանից, որ նա վիրավորվի ու մեռնի»։


Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։


Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։


Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,


Ով կոծում է թշնամու վրա, շուրթերով բացահայտում է ամեն ինչ, և իր սրտում նենգություն է նյութում։


Եթե թշնամիդ քեզ աղաչի և բարձրաձայն աղերսի, մի՛ հավատա նրան, քանզի յոթ չարիք կա նրա սրտում։


Ով թաքցնում է թշնամությունը, հայտնի է դարձնում նենգությունը. խորագետն ատյանում թաքցնում է իր վնասը։


Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է. «Կրակի մատնեց Զովդն ու Առնովնի ձորը։


Մովսեսն ասաց նրանց. «Եթե անեք այնպես, ինչպես ասում եք, այսինքն՝ Տիրոջ հրամանով պատերազմի համար զինվեք,


իսկ մենք՝ քո ծառաները, զինավառ ու պատրաստ Տիրոջ առջև, կանցնենք-կգնանք պատերազմի, ինչպես որ հրամայի Տերը»։


Մովսեսն ասաց նրանց. «Եթե Ռուբենի որդիներն ու Գադի որդիները Տիրոջ առջև սպառազինված ձեզ հետ անցնեն Հորդանան գետի այն կողմը, և եթե դուք նվաճեք այդ երկիրը, ապա իբրև կալվածք կտաք նրանց Գաղաադի երկիրը։


Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից կվերացնես։


Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսսուրը և Մեղքիսավեն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ երկրորդի անունը՝ Մեղքող։


Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։


Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։


այս ամբողջ բազմությունը կիմանա, որ Տերը սրով ու գեղարդով չի փրկում, քանի որ սա Տիրոջ պատերազմն է, և Տերը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։


Սավուղը մտածեց. «Նրան կնության տամ, որ նրա համար որոգայթ դառնա»։ Եվ այլազգիների ձեռքը Սավուղի վրա էր։ Այդպիսով Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Այսօր դու ինձ փեսա կդառնաս»։


“Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարյուր անթլփատություն, որպեսզի արքայի թշնամիներից վրեժ լուծի”»։ Սավուղը մտածում էր Դավթին այլազգիների ձեռքը մատնել։


Պայմանավորված ժամկետը դեռ չէր լրացել, որ Դավիթն իր մարդկանցով վեր կացավ և այլազգիներից հարյուր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատված անդամները, լցրեց արքայի առջև և արքային փեսա դարձավ. Սավուղն իր դուստր Մեղքողին նրան կնության տվեց։


ների՛ր քո աղախնի հանցանքը, քանի որ Տերն իմ տիրոջը հավատարիմ տուն պիտի դարձնի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տերն է վարում։ Քո մեջ երբեք չարություն թող չլինի։


Դավիթը եկավ Սիկելակ և ավարից ուղարկեց Հուդայի երկրի ծերերին ու իր ընկերներին՝ ասելով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ