Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ թշնամիները թիկունք դարձրած պիտի փախչեն Այն օրը, երբ աղոթեմ քեզ։ Ահա ճանաչեցի, որ դու իմ Աստվածն ես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ցերեկ ու գիշեր շրջում են նրա շուրջը՝ պարիսպների վրա. անօրենություն և տագնապ կա նրա մեջ։ |
Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։
որովհետև նրանց սրտերը հնոցի պես բորբոքվեցին՝ անիծելու նրանց։ Ողջ գիշեր քնով հագեցավ Եփրեմը. առավոտ եղավ, և բորբոքվեցին կրակի բոցի նման։
Ինչո՞ւ ինձ տառապանք ու հոգնություն ցույց տվեցիր՝ թշվառություն և ամբարշտություն տեսնելու։ Իմ առաջ դատաստան եղավ, և դատավորը կաշառք էր վերցնում։
Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։
Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։
Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։
Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։