Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:3
15 Խաչաձեւ Հղումներ  

«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։


Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։


Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։


Այնտեղ կային ծառաներ ու պահակներ, որոնք, քանի որ ցուրտ էր, խարույկ էին վառել ու տաքանում էին։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։


Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։


Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Վերցրե՛ք նրան ձեզ և ինքնե՛րդ խաչը հանեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։


Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։


«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար Սուրբ Գրքում գրվածը, որ Դավթի բերանով Սուրբ Հոգին նախապես ասաց Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ,


Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ «Իտալական» կոչվող գնդից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ