Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի, Հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջովին լվա՛ ինձ իմ անօրենություններից Եվ սրբի՛ր ինձ իմ մեղքերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։ |
Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի, Հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։
Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,