Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։ |
Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։
Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։
Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուներով նենգավոր դարձան (Սաղ. 5.10բ), նրանց շուրթերի տակ իժերի թույն է (Սաղ. 139(140).4)։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,