Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտ վաղ լսի՛ր ձայնս. Առավոտ վաղ պատրաստ կլինեմ Քո առաջ կանգնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։ |
Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։
Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։
Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։