ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկինքը պիտի պատմի նրա արդարությունը, Որովհետև Աստված դատավոր է։ Հանգիստ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ նրանք, իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։ |
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Եվ գազանների միջից հոգիս ազատեց, Քանզի ննջում էի ես խռովված։ Քանզի զենք և նետ են մարդկանց որդիների համար իրենց ատամները, Իսկ նրանց լեզուները՝ սուր սուսեր։
Որոգայթ պատրաստեցին ոտքերիս, Խոնարհեցրին հոգիս, իմ առջև խորխորատ փորեցին, Բայց իրենք ընկան նրա մեջ։ Հանգիստ
Մեծատունների հարստությունն ամուր պահպանում է իրեն, իսկ աղքատությունը կործանում է աղքատներին։
Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա. իսկ Հիսուսը շարունակեց խոսել նրանց հետ և ասաց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա։
Եվ ինքս ինձ կասեմ՝ “Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր”։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։