Սակայն մեղավորին Աստված ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը Կամ ուխտս քո բերանն ես առնում։
Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է, երբ շատանում է նրա տան փառքը։
Հակոբը լսեց Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը ձեռք գցեց մեր հոր ողջ ունեցվածքը և մեր հոր ունեցվածքի շնորհիվ հարստացավ»։
Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա զոհաբերության
Տառապեցի և հույժ խոնարհ դարձա, Ամբողջ օրը տրտում շրջեցի,
Իր մոտ է հավաքելու իր սրբերին Եվ նրանց, ովքեր ուխտի զոհեր են դնում Իր սեղանի վրա։
Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, ու երկրի թագավորներն իրենց գանձերը նրան են բերելու։
Եվ ազգերը փառք ու պատիվ կտան նրան։