Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 44:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը։ Նա ինքն է քո տերը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ժողովրդին ծախեցիր չնչին գնով և նրանց գնով չհարստացար։ |
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
«Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը տալու եմ օտարներին՝ իբրև փրկանք։
Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։
Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
կինամոն, ամեն տեսակ խունկ և անուշահոտ յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ազնիվ ալյուր և ցորեն, և ամեն ունեցվածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, մարդկային մարմիններ և հոգիներ։
Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։
Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա և նրան մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը. նրան ծառայեցին ութ տարի։