և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոգիս ծարավ է քեզ, Աստվա՛ծ հզոր և կենդանի. Ե՞րբ պիտի գամ և երևամ, Աստվա՛ծ, քո առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ։ |
և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։
Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։
Տերը մեզ պատվիրեց գործադրել բոլոր այս օրենքները, երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, որպեսզի լավ լինի մեզ համար մեր կյանքի բոլոր օրերում, և ապրենք, ինչպես որ ապրում ենք այսօր։