Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 39:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սիրտս տաքացավ իմ մեջ. մտածելիս կրակ էր վառվում ինձանում, և ես խոսեցի իմ լեզվով։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 39:3
3 Խաչաձեւ Հղումներ  

Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։