Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Անզգամությանս պատճառով նեխեցին և փտեցին վերքերն իմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Քո աղոթքը՝ որպես Արուսյակը. կեսօրին կծագի կյանքը քո,


Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։


քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։


Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։


և Տերը պատժեց նրանց։ Եկե՛ք Սիոնում պատմենք Տիրոջ՝ մեր Աստծու գործերը։


Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։


Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։


Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։