ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ես խուլի պես էի, որ չի լսում, Համրի պես, որ բերանը չի բացում. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։ |
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։
Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։