ՍԱՂՄՈՍՆԵՐ 29:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Աղոթեցի քեզ, և բժշկեցիր ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։ |
Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։
Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։
Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։
Եվ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր՝ «Որոտմունք է լինում»։ Ոմանք էլ ասում էին. «Նրա հետ մի հրեշտակ խոսեց»։
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։
Եվ եղան փայլատակումներ, ձայներ և որոտներ. մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չի եղել մարդու ստեղծվելուց ի վեր։
Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։
Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։
Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։
Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։