ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տերն է իմ հովիվը, Եվ ինձ ոչինչ չի պակասելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։ |
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
Աղոթք Դավթի Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։
Երեսդ մի՛ դարձրու ինձանից Եվ բարկությամբ մի՛ շրջվիր քո ծառայից։ Իմ օգնակա՛նը եղիր. մի՛ անարգիր ինձ Եվ մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ, փրկի՛չ իմ։
Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
և առհասարակ թափառելու են արջերի ու աղավնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղավ, սպասեցինք փրկության, բայց այն հեռացավ մեզնից,
Իններորդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).1)։
Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).2)։
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։