Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա սրտի ուզածը տվեցիր նրան Եվ նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա) |
Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները,
Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։
Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։
Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.