ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ արդարությունն ուղիղ է Եվ ուրախացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են Եվ լույս են տալիս աչքերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղ կար նրա ոտքերի տակ։ |
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ Եվ անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։
Հիշեց Հակոբին իր ողորմությամբ, Իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի։ Եվ երկրի բոլոր ծագերը տեսան մեր Աստծու փրկությունը։
Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։
Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. երկինքը հաստատված է ծխի պես, և երկիրը պիտի մաշվի ձորձի պես, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։
Ահա գալու է Տերը իբրև կրակ, և նրա կառքը՝ իբրև մրրիկ, որպեսզի բարկությամբ տա իր հատուցումը և կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։
Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա, որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝ երկնքի հաստատության ամենակալը։
որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. «Մեկ անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։