ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհներգելով պիտի աղոթեմ Տիրոջը Եվ իմ թշնամիներից կազատվեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։ |
Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։
Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։
Մեր եղբայրները նրան հաղթեցին Գառան արյունով և նրա վկայության խոսքով, որովհետև չհամաձայնվեցին վիշապի հետ մինչև մահ։
Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։
Քա՛վ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Միայն թե վերցրո՛ւ նրա սնարի մոտ դրված այդ գեղարդն ու ջրի այդ կուժը, և գնանք մեզ մոտ»։
Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, քանի որ ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և թողություն ստանալ»։