Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։ |
Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։
Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։
Ես նրանց տվեցի քո խոսքը, բայց աշխարհն ատեց նրանց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։