ՍԱՂՄՈՍՆԵՐ 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջն ասացի. «Դու ես Տերն իմ, Քեզանից են բարիքներն իմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։ |
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։
Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,
Նա ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». և նա փրկություն բերեց նրանց
Ով ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ Հոգին, թե սա կլինի նրա ընթացքը, ճիշտ չեն նրա խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնացել իմ առջևից։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
իսկ փառք, պատիվ և խաղաղություն նրա վրա, որ բարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին.
Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։
որոնք հավատո՛վ պարտության մատնեցին թագավորություններ, արդարություն գործեցին, հասան խոստմանը, առյուծների երախներ փակեցին,
Ինչպես որ գիտեք, նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
Ով ասում է, թե ինքը նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա էր ընթանում։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։