Կուտեք նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը և ստիպված հին բերքը շտեմարանից պիտի հանեք՝ այն նոր բերքով լցնելու։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 144:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո արքայությունը ողջ հավիտենականության Արքայությունն է, Եվ տերությունդ՝ սերնդեսերունդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որպեսզի մեր շտեմարանները լիքը լինեն և զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և տասը հազարներ լինեն մեր արտերում. |
Կուտեք նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը և ստիպված հին բերքը շտեմարանից պիտի հանեք՝ այն նոր բերքով լցնելու։
Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։
և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։
Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։
Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։