Պահի՛ր ինձ, Տե՜ր, մեղավորի ձեռքից Եվ չար մարդուց փրկի՛ր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքս,
Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։
Ո՜ւր է թե մի միջնորդ լիներ, հանդիմաներ ու լսեր մեր երկուսին։
Իրենց ապականության որոգայթը իզո՜ւր իմ դեմ լարեցին Եվ իզո՜ւր անձս նախատեցին։
Իսրայելի ընտրյալներից ոչ մեկը չմեռավ։ Նրանք եղան Աստծու վայրում, կերան ու խմեցին։
Աստծու իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջևից թող հալածի թշնամուն և ասի՝ կորի՛ր։
Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,