Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 135:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Լուսինն ու աստղերը՝ իբրև գիշերվա իշխաններ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ո՛վ Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա,

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 135:9
11 Խաչաձեւ Հղումներ  

Հրաշքներ գործեցիր Եգիպտոսում փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ հպարտացավ քո ժողովրդի վրա, և փառավորեցիր քո անունը մինչև այսօր։


Յոթնապատիկ հատուցի՛ր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն, Որով նախատեցին քեզ, Տե՛ր։


Նա է, որ դուրս հանեց նրանց՝ հրաշքներ ու զարմանահրաշ նշաններ անելով եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարի շարունակ։


“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


Տերը եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա տան վրա մեր ներկայությամբ սոսկալի նշաններ և մեծագործություններ արեց։