Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինձնից հեռացրո՛ւ նախատինքն ու արհամարհանքը, Որովհետև քո վկայությունները փնտրեցի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։


Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։


Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛վ լիցի»։ Եվ Հիսուսը, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե՝ “Այն վեմը, որ անարգեցին շինողները, նա՛ անկյունաքար եղավ” (Սաղ. 117(118).22)։


“Սա է ձեզնից՝ շինողներիցդ անարգված այն վեմը, որ անկյունաքար դարձավ” (Սաղ. 117(118).22)։