Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Ինձնից հեռացրո՛ւ նախատինքն ու արհամարհանքը, Որովհետև քո վկայությունները փնտրեցի։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ, ի՞նչ են նշանակում գրված հետևյալ խոսքերը. "Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին, անկյունաքար դարձավ" (Սաղ. 118.22)։


Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։


Սա է ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը, որ անկյունաքար դարձավ (Սաղ. 118.22)։


Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"”»։


Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ